Գլխավոր » Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Համանախագահները ժամանել են Բաքու

Սեպտեմբեր 7, 2010թ. 12:22

Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն, Բեռնար Ֆասիեն եւ Իգոր Պոպովն ժամանել են Բաքում են:

Այսօր նրանք հանդիպումներ են ունենալու Ադրբեջանի ղեկավարության հետ, այնուհետեւ մեկնելու են շփման գծի Մարտակերտի հատված, որտեղ հետեւելու են մոնիտորինգին: Նախատեսվում է, որ համանախագահներն անցնելու են Ադրբեջանի սահմանը եւ մտնելու են ԼՂՀ:

Ինչպես հայտնի է,  երեկ համանախագահների տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, թե Սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի կեսերին համանախագահները կվերադառնան տարածաշրջան, տեղում իրավիճակի գնահատման առաքելությամբ, դիտարկելու Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների հումանիտար իրավիճակը եւ քննարկելու ավելի վաղ կողմերի հետ համաձայնեցված սկզբունքները: Բարձր մակարդակի խումբը, որ կազմված է խորհրդականներից ու փորձագետներից, ներառյալ ՄԱԿ-ի փախստականների գծով Հանձնակատարի ներկայացուցիչը, ուղեկցելու են համանախագահներին, 2005-ից սկսած առաջին առաքելությանը: Դիտարկման արդյունքում ստացված եզրակացությունները կներկայացվեն Վիեննայում: Հետո համանախագահները կպատրաստեն ամենամյա զեկույց ԵԱՀԿ Մշտական խորհրդի գործունեության մասին եւ ակտիվ կաշխատեն Աստանայում ԵԱՀԿ վեհաժողովի նախապատրաստման վրա:


Դիտել Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն