Գլխավոր » Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

«Արցախի անկախության ճանաչման պահը դեռ չի հասունացել»

Սեպտեմբեր 7, 2010թ. 15:35

Minasyan_«Հայաստանը պե՞տք է այսօր ճանաչի ԼՂ անկախությունը, դրանով պատասխանելով Ադրբեջանի ռազմատենչ գործողություններին»,- ի պատասխան լրագրողի հարցին, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը պատասխանել է «Հայաստանում չեք գտնի մի պատգամավոր, որը չցանկանա ԼՂ անկախության ճանաչումը: Իհարկե կարող է գալ մի օր, որ Հայաստանը, այդ թվում եւ այն երկրները, որոնք ճշմարտությունն ամեն ինչից վեր են դասում, ճանաչեն ԼՂ անկախությունը: Ուղղակի պիտի ժամանակը ճիշտ լինի, որպեսզի ոչ թե խանգարենք, այլ նպաստենք ԼՂ խնդրի ճանաչման քաղաքական պրոցեսին»,-ասել է նա:

Հանրապետական պատգամավորը համոզմունք է հայտնել, թե  Արցախի անկախության ճանաչման պահը դեռեւս չի հասունացել: «Եթե հիմա տեղի ունենա ճանաչման գործընթացը, դա կվնասի ԼՂ խնդրի լուծմանը: Եթե նախկինում տարածքային ամբողջականության սկզբունքի կողքին գրվում էր նաեւ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը, մենք ուրախանում էինք: Իսկ հիմա, երբեմն փաստաթղթեր կան, որոնց մեջ միայն այդ սկզբունքն է նշվում: Սա առաջընթաց է եւ պրոցեսը ամբողջ ընթացքով ի նպաստ մեզ է ընթանում»-նշեց պատգամավորը:

Ինչպես հայտնի է «Միջազգային հումանիտար իրավունքի եւ միջազգային ստանդարտների պահպանումը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւի քննարկումը տեղի է ունենալու սեպտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ լիագումար նստաշրջանում: Անդրադառնալով այս հարցին Մինասյանը նկատել է, թե այն որեւէ կերպ չի ազդելու ԼՂ բանակցությունների վրա: «Ադրբեջանն առաջին անգամ չէ, որ նման նախաձեռնությամբ է հանդես գալիս, բայց շատ վտանգավոր է, որ այսօրվա իրողության մեջ փորձում է դավանանքի երանգ տալ դրան»,- հայտարարեց Մինասյանը՝ նշելով, որ քննարկումներին կողմ կքվեարկեն Իսլամական կոնֆերանսի անդամ երկրները:

Մկրտչյանը նշեց նաեւ, որ եթե անգամ բանաձեւը մտնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ դա որեւէ անհանգստանալու առիթ չի տալիս: «Մի մոռացեք, որ անվտանգության խորհրդի անդամ երկրները զբաղված են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացով եւ այն կարծիքին են, որ ներկայիս ձեւաչափը փոխելու կարիք չկա»,- ասաց նա:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն