Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Վարչապետ. «Մշակույթը Երևանից պետք է տեղափոխվի նաև մարզեր»

Սեպտեմբեր 7, 2010թ. 16:00

2 Artiki mshakuyti tan bacum 7.09.10Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մեկնել  է Արթիկ, որտեղ մասնակցել է քաղաքի մշակույթի նորակառույց տան բացմանը։

Մշակույթի օջախի բացման արարողությունից առաջ վարչապետը կենտրոնի հարակից տարածքում  եղևնի է տնկել։

Մշակույթի տան  մուտքը  երիզող ժապավենը կտրելուց հետո վարչապետը ջերմորեն շնորհավորել է արթիկցիներին, ապա շրջել  նորակառույց շենքում։

Պատասխանելով լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին` կառավարության ղեկավարը նշել է. «Մշակույթի տանը գործող սրահները, դասասենյակները հնարավորություն կտան միջոցառումներն անցկացնել բարձր մակարդակով։ Դա խթան կհանդիսանա, որ Արթիկում բարձրանա նոր մշակութային ալիք։ Սա բխում է նաև համայնքների համաչափ զարգացման ծրագրից։ Մշակույթը Երևանից պետք է տեղափոխվի նաև մարզեր»։

Արթիկի մշակույթի տան կառուցման աշխատանքներն իրականացվել են անվանի նկարիչ և քանդակագործ Վարազ Սամուելյանի կտակի համաձայն։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառուցված 550քմ. ընդհանուր մակերեսով մշակույթի տան առաջին հարկում գտնվում են հանդիսությունների սրահը, երկրորդ հարկում` կերպարվեստի և երաժշտական  խմբակների դասարանները։

Վարազ Սամուելյանը ծնվել է Երևանում` Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքում և տեղափոխվել է ԱՄՆ Հայրենական Մեծ պատերազմից հետո (1946թ.), որտեղ և կայացել է  որպես նկարիչ ու քանդակագործ։ Ֆրեզնոյում գտնվող նրա հեղինակած Սասունցի Դավթի բրոնզաձույլ արձանը ԱՄՆ-ում հայ ինքնության ամենախոսուն խորհրդանիշերից է։


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն