Քանդաշօղլու. մանր «բաների» համար արժե՞ խափանել թուրքական ծրագիրը
Ինչպես հայտնի է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրաժարվեց մասնակցել սեպտեմբեր 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվող սրբազան Պատարագի արարողությանը, քանի որ Թուրքիայի իշխանությունները դրժեցին Հայկական եկեղեցու գմբեթին խաչի տեղադրման վերաբերյալ տրված հավաստիացումները:
Վանի առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահ Զահիր Քանդաշօղլուն արձագանքել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի որոշմանը` նշելով. «Ճիշտ որոշում են կայացրել: Մենք խոսք են տալիս, որ կտեղադրենք ու չենք կարողանում»:
Ապա հավելել. «Խոսք ենք տալիս, որ կտեղադրենք ու հետո չենք կարողանում տեղադրել: Դա անելու բան չէ ու սխալ է: Ափսոս է մեր այսքան աշխատանքը: Պետք է անպայման խաչը տեղադրել: Չպետք է նման մանր բանի համար այս խնդիրը փակուղի մտցնել: Տուրիզմի եւ մշակույթի նախարարը պետք է այս խնդիրը լուծի: Նախարարին նամակ եմ գրելու եւ հասարակական կազմակերպությունների ու Վանի պատգամավորների հետ կազմակերպվելիք ժողովին քննարկելու եմ այս հարցը»- ասել է Զահիր Քանդաշօղլուն:
ArmAr.am












