Գլխավոր » Լրահոս

Միջազգային եվրոպական շարժում կազմակերպության պատվիրակությունը ԱԳՆ-ում

Սեպտեմբեր 7, 2010թ. 20:40

Սեպտեմբերի 7-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Միջազգային եվրոպական շարժում կազմակերպության պատվիրակությանը` փոխնախագահ, Բելգիայի պետնախարար Շարլ-Ֆերդինանդ Նոթոմի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրին` Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Միջազգային եվրոպական շարժման ներդրումը եվրոպական արժեքների տարածման եւ միասնական Եվրոպայի ստեղծման գործում` նշելով, որ կազմակերպությունը կեսդարյա գործունեության ընթացքում արժեքավոր եւ լուրջ փորձ է կուտակել:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրի վերաբերյալ` նշելով, որ այն մեծ ներուժ է պարունակում ինչպես ներառված երկրների եւ ԵՄ միջեւ համագործակցության, այնպես էլ տարածաշրջանային բազմակողմ համագործակցության զարգացման համար:

Շարլ-Ֆերդինանդ Նոթոմը տեղեկացրեց հաջորդ տարի Երեւանում Եվրոպական շարժման համաժողովը անցկացնելու մտադրության մասին, եւ հայցեց Հայաստանի իշխանությունների աջակցությունը համաժողովի կազմակերպման հարցում:

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց Հարավային Կովկասի տարածաշրջանային հարցերին եւ դրանց լուծման ուղիներին:

Տեղեկացնենք, որ Եվրոպական շարժումը բազմակուսակցական, քաղաքական և մշակութային ուղղվածություն ունեցող միջազգային հասարակական կազմակերպություն է: Շարժումը հիմադրվել  է 1948 թ. Հաագայում, հանդես է գալիս որպես եվրոպամետ հասարակական կազմակերպությունների հարթակ:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն