Գլխավոր » Լրահոս

Հայաստանը կարևորում է Կանադայի հետ համագործակցությունը

Սեպտեմբեր 7, 2010թ. 20:50

Սեպտեմբերի 7-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կանադայի խորհրդարանի  հայ-կանադական պատգամավորական բարեկամության խմբի պատվիրակությանը` խմբի ղեկավար Հարոլդ Ալբրեխտի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանն ասաց, որ Հայաստանը կարեւոր նշանակություն է տալիս Կանադայի հետ բազմաբովանդակ փոխհարաբերությունների հետագա խորացմանը եւ ամրապնդմանը: Այս առումով Հայաստանի արտգործնախարարը ողջունելի համարեց հայ-կանադական հարաբերություններում վերջերս նկատված աշխուժացումը, փոխադարձ այցելությունների ակտիվացումը:

Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ խորհրդարանական դիվանագիտությունը պետությունների միջեւ հարաբերությունների զարգացման կարեւոր ձեւաչափերից է եւ ողջունեց Կանադայի խորհրդարանի պատգամավորների գործունեությունը հայ-կանադական հարաբերությունների հետագա խորացման առումով:

Կանադայի Համայնքների պալատի անդամ Հարոլդ Ալբրեխտը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, վերհիշեց ՀՀ արտգործնախարարի վերջերս Օտտավա կատարած պաշտոնական այցելությունը, որի արդյունքում հայ-կանադական հարաբերություններին նոր լիցք հաղորդվեց:

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ համագործակցության զարգացմանը,  տնտեսական հարաբերությունների խթանմանը, մշակութային, գիտական եւ կրթական փոխանակումների ակիտվացմանը, իրավա-պայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող տարբեր հարցեր:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրներին եւ դրանց լուծման ուղիներին:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն