Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն

Քննարկվել են Արցախում տարբեր ներդրումային ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր

Սեպտեմբեր 7, 2010թ. 21:00

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է <<Լուդինգ>> կազմակերպության հիմնադիր, բարերար Արթուր Վարժապետյանին եւ նրան ուղեկցող անձանց:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տարբեր ներդրումային եւ բարեգործական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Երկրի ղեկավարը կարեւոր է համարել սփյուռքի մասնավոր կապիտալի ներգրավումը Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման գործում` այն համարելով մեր հետագա առաջընթացի ապահովման եւ Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդման արդյունավետ միջոցներից մեկը:


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն