ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կայցելեն Արցախի Հանրապետություն
Այսօր նախատեսված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը Արցախի Հանրապետություն: Ինչպես հայտնի է նրանք մինչ այդ եղել են Բաքվում, հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳ նախարար Մամեդյարովի հետ: Նրանք հանդիպել են նաև «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Արցախի Հանրապետություն կատրավելիք այցի շրջանակներում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ներկա կգտնվեն շփման գծում անցկացվող դիտարկմանը, այնուհետև կհատեն արցախա-ադրբեջանական սահմանը հյուսիս-արևելյան հատվածում:
Տեղեկացնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպելու են Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվելու է ԼՂ հակամարտության բանակցություններին վերաբերող ընդհանուր հարցեր:
Արցախի Հանրապետության և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը կայանալու է ժամը 15.00-ին:
Ի դեպ, ինչպես տեղեկացրել է ֆրանսիացի համանախագահ Բ.Ֆասյեն, տարածաշրջան կատարած այցելությունից հետո համանախագահները հանդես կգան հայտարությամբ:
ArmAr.am












