Արցախի Պաշտպանության բանակի մարտիկները լռեցրել են թշնամուն
Սեպտեմբեր 8, 2010թ. 10:03
Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումների կողմից 27 անգամ տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծվել են Հադրութի, Ասկերանի և Մարտակերտի շրջանների ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը։
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:
ArmAr.am












