Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն

ԼՂՀ-ում 2010թ. նոյեմբերի 1-ից 2500 դրամով ավելացվել են կենսաթոշակառուների թոշակները

Սեպտեմբեր 8, 2010թ. 13:32

Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության արտահերթ նիստ՝ վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ:
Գործադիրը քննարկել է օրակարգային մեկ հարց՝ «ԼՂՀ 2010թ. պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծը: Դրա ընդունումը, փոխվարչապետ, ֆինանսների նախարար Ս. Թևոսյանի պարզաբանմամբ՝ պայմանավորված է ԼՂՀ կառավարության առջև դրված առանձին խնդիրներ լուծելու անհրաժեշտությամբ: Ի մասնավորի նշվել է, որ 2010թ. նոյեմբերի 1-ից 2500 դրամով ավելացվել են կենսաթոշակառուների թոշակները, իսկ արտոնյալ խմբերի քաղաքացիներին տրվող ամենամսյա դրամական օգնության գումարներն այս տարվա մայիսի 1-ից՝ 30 տոկոսով:
2010 թ. ընթացքում Արցախում գրանցվել է ծնելիության աճ, ինչը խթանելու համար ընթացիկ տարվա պետբյուջեով նախատեսված գումարներն այլևս անբավարար են:
Պետբյուջեի փոփոխությունները, փոխվարչապետի խոսքով՝ պայմանավորված են նաև կապիտալ ներդրումների ծրագրում ծախսերի ավելացմամբ, որն առաջացել է ռազմավարական և առաջնային նշանակություն ունեցող մի շարք օբյեկտների կառուցման և վերանորոգման արդյունքում:
Ֆինանսական մի տեղաշարժ ևս. ներգրավված փոխառու միջոցների սպասարկման ծախսերի գումարները կավելանան 150 մլն դրամով:
Նշյալ ծրագրերի ֆինանսավորման համար գործադիրն առաջարկում է պետբյուջեի ծախսային մասը ավելացնել 4 մլրդ 590 մլն դրամով: Նույն չափով կավելանա նաև պակասուրդը:
ԼՂՀ պետբյուջեի փոփոխությունների օրինագծի վերաբերյալ նիստում լրացուցիչ պարզաբանումներ տվեց վարչապետ Ա. Հարությունյանը: Նա նշել է, որ 2009 թ. վերջին, երբ հաստատվել է 2010թ. պետբյուջեն, այժմ իրականացվող մի շարք ծրագրերի ֆինանսավորման աղբյուրները դեռևս հստակեցված չէին, ուստի այդ ծախսերը բյուջեում չեն ներառվել: Այսօր արդեն հայտնի են այդ աղբյուրները, հայտարարել է վարչապետը, ուստի հնարավորություն կա որոշակի բյուջեական փոփոխություններ կատարելու: Նշվեց, մասնավորապես, որ Ստեփանակերտի օդանավակայանի կառուցման համար /նախատեսված է դրա շինարարաթյունն ավարտել մինչև տարեվերջ/ պետական գումարներ նախանշված չէին վերոհիշյալ պատճառով. այժմ դրանք կհաստատագրվեն պետբյուջեում: : Հարցը նույն կարգի է Ստեփանակերտի շուրջօրյա ջրամատակարարման առնչությամբ: Վարչապետի խոսքով՝ տվյալ հիմնախնդրի լրիվ լուծման համար անհրաժեշտ է 6,5 մլրդ դրամ: Նախատեսվում է մայրաքաղաքի ջրահամակարգի կառուցումն ավարտին հասցնել առաջիկա 2-3 տարում:
Գործադիրը հավանություն տվեց օրինագծին, որը կներկայացվի ԼՂՀ ԱԺ քննարկմանը:
Օրակարգից դուրս, արտահերթ նիստում անդրադարձ եղավ կառավարության միջնաժամկետ ծրագրերի կազման խնդրին: Վարչապետը նախարարներին հրահանգեց առաջնորդվել ուղղորդիչ թվերով և ներկայացնել իրատեսական ծրագրեր:

Այս մասին հատնում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն