ՀՀ Արդարադատության նախարարը կհանդիպի իր վրացի գործընկերոջ հետ
Սեպտեմբեր 8, 2010թ. 15:10
Սեպտեմբերի 1-ին արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը` Վրաստանի Հանրապետության արդարադատության նախարար Զուրաբ Ադեաշվիլու հրավերով, այցելել է Վրաստան և մասնակցել այդ երկրի արդարադատության նախարարության նոր վարչական շենքի բացման արարողությանը։
Այցի ընթացքում Գևորգ Դանիելյանը հանդիպումներ է ունեցել Վարչապետ Նիկոլայ Գիլաուրիի, արդարադատության նախարարի, ինչպես նաև նախարարության և դատախազության աշխատակիցների հետ։ Կողմերը պայմանավորվել են իրավական համագործակցության և փորձի փոխանակման շրջանակներում կազմակերպել նախարարության աշխատակիցների փոխադարձ այցելություններ` հատկապես իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, դատաիրավական բարեփոխումների, նոտարական գործունեության բարելավման հարցերով, տեղեկացնում են ԱՆ-ից:












