Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Քննարկվել են «Դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման մանրամասներ

Սեպտեմբեր 8, 2010թ. 16:42

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) Միջին Արևելքի, Կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Դալի Բելգասմիին։

Դալի Բելգասմին շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և ՀՀ կառավարության միջև ծավալված համագործակցության համար։

Հանդիպման ժամանակ զրուցակիցները քննարկել են համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Միջին Արևելքի, Կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրենը վերահաստատել է ՊՀԾ-ի հանձնառությունը Հայաստանում տարրական դասարանների աշակերտների համար «Դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման հարցում և ներկայացրել  «Դպրոցական սնունդ» ծրագրի աշխատանքների ընթացքը։ Հոկտեմբերի 1-ին մեկնարկելիք ծրագիրը նախատեսվում է իրականացնել Գեղարքունիքի և Տավուշի մարզերում։ Անդրադարձ է արվել նաև ծրագրի ինքնահարատ շարունակականության ապահովման խնդիրներին։


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն