Գլխավոր » Լրահոս

Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Թուրքմենստանի նորանշանակ դեսպանին

Սեպտեմբեր 9, 2010թ. 16:30

Սեպտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Թուրքմենստանի նորանշանակ դեսպան Աթա Սերդարովին:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Հովիկ Աբրահամյանը հույս հայտնեց, որ նրա աշխատանքը կնպաստի հայ-թուրքմենական փոխշահավետ հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը: Որպես խորհրդարանի նախագահ` նա պատրաստակամություն հայտնեց աջակցել երկկողմ հարաբերությունների արդյունավետ զարգացման համար անհրաժեշտ  օրենսդրական դաշտի  ձեւավորմանը:

ՀՀ Ազգային ժողովի նախագահը  կարեւորեց  միջխորհրդարանական կապերի զարգացումը երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ`նշելով, որ պատրաստ է օժանդակել այդ կապերի ակտիվացմանը:

Թուրքմենստանի դեսպան Աթա Սերդարովը վստահեցրեց, որ իր գիտելիքներն ու փորձը կօգտագործի հայ-թուրքմենական հարաբերությունների ամրապնդման  եւ զարգացման  համար:

Հայաստանի խորհրդարանում գործում է Հայաստան- Թուրքմենստան պատգամավորական բարեկամության խումբ. ՀՀ ԱԺ նախագահը կարեւոր համարեց, որ Թուրքմենստանի խորհրդարանում եւս ստեղծվի նման պատգամավորական բարեկամության խումբ:

Քննարկվեցին նաեւ երկկողմ հարաբերություններին առնչվող այլ հարցեր:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն