Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Կկառուցեն նոր բազմահարկեր

Սեպտեմբեր 9, 2010թ. 17:55

Կառավարության որոշմամբ Երևան քաղաքի Թումանյան, Նալբանդյան, Ավագ Պետրոսյան փողոցներով և Սայաթ-Նովայի պողոտայով պարփակված տարածքի նկատմամբ ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ։ «Կենտրոն» վարչական շրջանի համաձայնեցված գոտիավորման նախագծով և դրա հիման վրա մշակված բակային տարածքների վերականգնման հայեցակարգով տվյալ թաղամասի համար նախատեսված է բակային տարածքում գտնվող մանկապարտեզի և խարխուլ շենքերի և շինությունների իրացում` տեղում նոր բազմահարկ շենքի և ստորգետնյա ավտոկայանատեղիի կառուցմամբ։

Որոշումը հնարավորություն կտա բակային տարածքի վերականգնման ծրագիրը, որով նախատեսվում է բարեկարգել և կանաչապատել շրջակայքը, կառուցել խաղահրապարակներ, իրականացնել կառուցապատողի հաշվին, առանց բյուջետային միջոցներ ծախսելու։


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն