Սպեղանի» երգչախումբը մեծ ավանդ ունի հայ խմբերգային արվեստի զարգացման գործում
Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ միջազգային մրցույթների
դափնեկիր «Սպեղանի» երիտասարդական երգչախմբի համերգը: Համերգը կազմակերպված էր ի պատիվ
Կանադայի Համայնքների պալատի «Կանադա-Հայաստան» խորհրդարանական բարեկամության խմբի
անդամների, որոնք Հայաստան էին ժամանել երկու երկրների միջև բարեկամական
հարաբերությունների ամրապնդման և համագործակցության ընդլայնման նպատակով:
«Սպեղանի» երգչախումբը մեծ ավանդ է ներդրել հայ խմբերգային արվեստի զարգացման գործում և
իր ուրույն տեղն է զբացեղնում Հայաստանի մշակութային կյանքում: Հայ մշակույթին սատար
կանգնելու իր ռազմավարությանը հավատարիմ` ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստանձնել է այս ինքնատիպ
կոլեկտիվի համերգի հովանավորությունը:
Երգչախումբը ստեղծվել է 1996թ.` ի հիշատակ Արցախի ազատամարտի նահատակների: Երգչախմբի
հիմնադիրը, գեղարվեստական ղեկավարը և խմբավարը երաժշտագետ և մանկավարժ Սարինա
Ավթանդիլյանն է:
Երգչախմբի գործունեությունը բարձր է գնահատվել Հայաստանի հանրահայտ երաժիշտների և
միջազգային հեղինակավոր փառատոներում` խմբերգային մշակույթի խոշորագույն գործիչների
կողմից:
2010 թվականի օգոստոսի սկզբին «Սպեղանին» հրավիրվել էր մասնակցելու Սանկտ-Պետերբուրգում
կայանալիք Երգչախմբերի միջազգային մրցույթ-փառատոնին: Մասնակից 48 երկրից «Սպեղանին»
արժանացավ երեք առաջին մրցանակի` «Հոգևոր երաժշտություն», «Ժամանակակից երաժշտություն»
և «Ազգային երաժշտություն» անվանակարգերում: Սանկտ-Պետերբուրգի` երգչախմբերի միջազգային
մրցույթ-փառատոնի գեղարվեստական ղեկավարի խոսքով` «Սպեղանի» երգչախմբի կատարումը «նման
է հրեշտակների երգի»:
Հայաստանի պատմության ընթացքում ոչ մի երգչախումբ օտար երկրում չի արժանացել միանգամից
երեք մրցանակի: Երաժշտագետ Մարգարիտա Ռուխկյանը նշել է. «Սպեղանի» երգչախումբը հայ
մշակույթի անբաժանելի մաս է դարձել: Այսօրվա համերգով «Սպեղանին» դասեց իրեն Հայաստանի
լավագույն երգչախմբերի շարքում»:
Երգչախումբը համերգներով շրջագայել է Հայաստանում, Արցախում, Ռուսաստանում, Լիբանանում,
Իտալիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում` մասնակցելով բազմաթիվ միջազգային փառատոների
և արժանանալով դափնեկրի կոչման:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հպարտ է աջակցել միջազգային ճանաչման արժանացած նման տաղանդավոր
կոլեկտիվի:












