Գլխավոր » Politics, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

ՆԱՏՕ-ի վարժանքները` ռազմա-քաղաքական սադրանք

Սեպտեմբեր 10, 2010թ. 10:44

NATOԻնչպես հայտնի է սեպտեմբերի 11-ից 17-ը  ՆԱՏՕ-ի ռազմա-մարդասիրական վարժանքներն անցկացվելու են  Հայաստանում: Վարժանքներին մասնակցելու են նաև Թուրքիայի ներկայացուցիչները: Օրեր առաջ թուրքական լրատվամիջոցները հաղորդեցին, որ  թուրք զինվորականների անունները, որոնք վարժանքների կմեկնեն Հայաստան, արդեն ընդգրկված են Ալյանսի զինվորականների ցուցակում:

Ռազմա-մարդասիրական վարժանքները, որ կրում են «Հայաստան-2010» անվանումը, շատ ուշագրավ սցենարով են ընթանալու` Հայաստանում երկրաշարժ է, որի արդյունքում վթարվել է «Մեծամորի» ԱԷԿ-ը, և ահա, մարդասիրական նպատակներով դեպի Լոռու մարզ է տեղահանվում հայ ժողովուրդը, Վրաստանի տարածքով Հայաստան են մուտք գործում ՆԱՏՕ- ի «փրկարար» ուժերը: Ուշադրություն դարձրեք սցենարում շեշտվող հետևյալ հանգամանքի վրա. հայ ժողովրդին օգնություն ցույց տալու առաքելությունն իր ուսերին է վերցնում նաև Թուրքիան, և Վրաստանի հետ միասին շտապում ծովային ճանապարհով մարդասիրական օգնություն հասցնել հայերիս…

Պարզ է, որ համատեղ վարժանքների այս «հեքիաթային» սցենարը հետապնդում է հայ-թուրքական սառեցված երկխոսությունը վերսկսելու հստակ նպատակ:

ArmAr.am էլետրոնային օրաթերթի  հետ զրույցում քաղաքագետ Տիգրան Փաշաբեզյանը նախ նկատեց, թե Հայաստանում ՆԱՏՕ-ի մարդասիրական վարժանքը ավելի շատ նմանվում է լավ նախապատրաստված ռազմա-քաղաքական սադրանքի, քան թե մարդասիրական առաքելության:

« Պատերազմի վտանգը տարածաշրջանում չի նվազել և դրա վկայություններից մեկը Հարավ-կովկասյան` Ադրբեջան-Հայաստան-Վրաստան, եռակողմ պատերազմի մասին բացահայտումներն ու հրապարակումներն են արևմտյան մամուլում», -ասում է քաղաքագետը:

Ակնհայտ է, որ միջազգային ուժերը, ի դեմս ԱՄՆ-ի, Եվրոմիության եւ Ռուսաստանի, հանուն ազդեցության գոտիների, անհաշտ մրցապայքար են ծավալում Հարավային Կովկասում:  Հարավային Կովկասի վրա ուշադրության  նման սևեռումը,  Տիգրան Փաշաբեզյանի համոզմամբ, տեղի ունեցավ,  հատկապես, այն պահից հետո, երբ ՄԱԿ-ի Արդարադատության ատյանը որոշում  կայացրեց, թե Կոսովոյի անկախության հռչակագիրը չի հակասում միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին, երբ ամերիկյան զորքի մի մասը 2010-ի օգոստոսին` տասը օր նախատեսվածից շուտ, դուրս բերվեց Իրաքից:

Ոչ պակաս ուշագրավ է Հայաստանում  ռազմա-մարդասիրական վարժանքների անցկացման օրվա ընտրությունը: Այն, ինչպես ասացինք սկսվելու է սեպտեմբերի 11-ին`  2001 թվականին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչության օրը…

Ի դեպ, երեկ Հայաստանի երիտասարդների Միությունը բողոքի երթ էր կազմակերպել` ընդդեմ Հայաստանում կայանալիք ՆԱՏՕ–ի զորավարժությունների և, մասնավորապես, այդ շրջանակում թուրքական զորամիավորումների Հայաստան կատարելիք այցի: Երթի մասնակիցներն արդարացիոեն բողոքում էին, որ հիշյալ զորավարժությունների շրջանակում Հայաստան պիտի գան Հայոց Ցեղասպանություն իրականացրած պետության՝ Թուրքիայի զորամիավորումները, պետություն, որը մինչ օրս հրաժարվում է ճանաչել իր իսկ ձեռքով իրականացրած ոճիրը։

Երիտասարդների երթը սկսվեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության շենքից մինչև ՀՀ կառավարության շենք։ Երթի մասնակիցների կողմից հայրենի  կառավարությանը փոխանցվեց իրենց բողոքն ամփոփող նամակը։

ArmAr.am


Դիտել Politics, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն