Վիվասել-ՄՏՍ. Անսահմանափակ ինտերնետ` մատչելի գնով
Սեպտեմբեր 9, 2010թ. 21:05
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այժմ, բաժանորդագրվելով նոր ՄՏՍ կոնեկտ 128 հետվաճարային սակագնային պլանին, ընդամենը 5000 դրամ ամսավճարի դիմաց կարելի է օգտվել անսահմանափակ անլար ինտերնետից: Սակագնային պլանի շրջանակներում տվյալների փոխանցման առավելագույն արագությունն է 128 Կբիթ/վրկ:
ՄՏՍ կոնեկտ 128 սակագնային պլանին մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում ՄՏՍ կոնեկտ մոդեմը կտրամադրվի բոլորովին անվճար:
Բացի անսահմանափակ ինտերնետից, սակագնային պլանի բաժանորդները ստանում են նաև անմիջապես համակարգչից SMS ուղարկելու և ստանալու հնարավորություն:












