Գլխավոր » Politics, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Վերլուծական, Քաղաքականություն

Ռուբեն Սաֆրաստյան. «Մարդասպան Թուրքիան մեզ պատի~վ է ուզում տալ»

Սեպտեմբեր 10, 2010թ. 12:20

DSC01289ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի  ելույթը Հայաստանի  Հայրենակցական  միությունների կազմակերպած հավաք-խորհրդակցության ժամանակ: Այն ուղղված էր Արևմտյան Հայաստանի Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում թուրքական իշխանությունների կողմից սեպտեմբերի 19-ին կազմակերպվելիք միջոցառում-շոուին հայության մասնակցության դեմ:

«Ուրախալի է, որ մեր ժողովուրդը կարողացավ համախմբվել մի այնպիսի կարևոր գաղափարի շուրջ, որն առնչվում է մեր պատմության, մեր ինքնության, մեր սրբությունների ու մեր ցավի հետ:

Ի՞նչ է տեղի ունենում. ցեղասպան պետությունը` Թուրքիան որոշել է կազմակերպել մի էժանագին շոու և աշխարհին ցույց տալ, թե տեսե~ք, հայերը մեզ հետ արդեն բարեկամանում են, մենք էլ թույլ ենք տալիս, որ գան պատարագ մատուցեն Սուրբ Խաչ եկեղեցում:

Այս դիրքորոշումը, որ ցուցաբերում են թուրքական իշխանությունները համեմատում եմ մարդասպանի մոտեցման հետ, ով սպանել է մեր ծնողներին, ու այսօր մեզ հրավիրում, մի փոքր պատիվ է տալիս ու ասում` եկեք մոռացեք ամեն ինչ:

Եվ փառք Աստծո, որ մեր ժողովուրդը, համայն հայությունը, ի դեմս  իր լավագույն ներկայացուցիչների, կարողացավ բացահայտել այս էժանագին շոուի իմաստը,  ու  կարծես, միահամուռ, այս շոուին ասում է «Ո’չ»:

Պետք է լավ հասկանանք, թե ի՞նչ է տեղի ունենում Թուրքիայում: Ըստ շարիաթի օրենքի, իրավունք չկա քրիստոնեական  եկեղեցու վրա խաչ դնել ու վերականգնել քրիստոնեկան եկեղեցին: Դեռ մեկ տարի առաջ մենք ասում էինք, որ թուրքերը Խաչը չեն տեղադրելու Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին, որովհետև դա կնշանակի խախտել շարիաթի օրենքը: Մանավանդ, այսօր քաղաքական իրադրությունը Թուրքիայում այնպիսին է, որ ներկա կառավարող կուսակցության քաղաքական ճակատագիրը կախված է  հասարակական  կարծիքից: Եվ Թուրքիայի  կառավարությունը չի գնա մի քայլի, որով կարժանանա մահմեդական  բնակչության, մոտավորապես, 70%-ի հակակրանքին:

Թուրքիայում այսօր իշխանության են կանգնած մարդիկ, որոնք ներկայացնում են, ոչ միան թուրքական  ավանդական քեմալական վերնախավը, այլ նաև  ներկայացնում են  մուսուլմանական եղբայրությունները, որոնք մոլեռանդ իսլամ են դավանում, ու ակնհայտ էր, որ նրանք չէին կարող գնալ նման քայլի: Այնպես որ, սա և շուո էր, և խաբեություն Թուրքիայի իշխանությունների կողմից:

Ստացվում է, որ Թուրքիայի իշխանությունները սա շատ լավ հասկանալով,  խաբում էին մեզ ու աշխարհին, ու խաբեցին մինչև վերջ:  Ես համոզված եմ, որ խաբել են նաև Պոլսո պատրիարքարանին, որոնց կողմից էլ եկել այս խայտառակությանը` Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի մասնակցության հրավերը:

Լավ է, որ շատ-շատերը հասկացան այս ամենը: Ես տվյալներ ունեմ, որ այն հայերը, ովքեր պատրաստվում էին Հայաստանից մեկնել միջոցառմանը մասնակցելու համար, հրաժարվում են: Մանավանդ, Սուրբ Էջմիածինի հայտարությունից հետո:

Այսօր մենք կարող ենք հայ ժողովրդի կարծիքն արտահայել ու հասու դարձնել աշխարհին, որ  մեր ժողովուրդը ոչ միայն չի ուրանում իր նախնիների, իր միլիոնավոր անմեղ զոհերի հիշատակը, այլ նաև շատ լավ հասկանում է, թե ինչ քաղաքականություն է վարում ժամանակակից Թուրքիան: Թուրքիայի տարածքում կան հազարավոր հայկական եկեղեցիներ, որոնք յուրացվում են, պարբերաբար ոչնչացվել ու շարունակում են ոչնչացվել, և նման քաղաքականություն իրականացնող երկիրը այսօր հայոց եկեղեցում պատարագ մատուցելու հնարավորոթյուն տալու էժանագին շուոներ է կազմակերպվում:

Մեր մերժումն ու չմասնակցությունն այդ շոուին շատ կարևոր է մեր ժողովրդի հեղինակության համար, մանավանդ, երբ աշխարհը,  կամաց-կամաց սկսում է հասկանալ իրականությունը` ընդունելով Հայոց Ցեղասպանության փաստը: Մենք ականատես ենք, որ տարբեր երկրներում այսօր տեղի են ունենում Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացի ընդլայնում, խորացում: Եվ այս պայմաններում, եթե հայերս մասնակցեինք թուրքական շոուին, ի դեպ, որը պետք է նկարահանվեր թուրքական հեռուստատեսության կողմից, թուրաքական կինոգործիչները պետք է սրա մասին ֆիլմ նկարահանեին, ու աշխարհով մեկ ցույց տաին այն պատկերները, թե, տեսեք, հայերը եկել են ու շնորհակալ են թուրքական իշխանություններին: Սա կլիներ մեզ համար խայտառակություն, որն այլևս կանխված է»:

ArmAr.am


Թեգեր` , , , ,

Դիտել Politics, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Վերլուծական, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն