Էրդողանը շրջանցել է խաչի տեղադրման հարցը
Սեպտեմբեր 10, 2010թ. 14:20
«Ասացինք` տարին մեկ անգամ թող գան և Սումելա վանքում կրոնական արարողություն կազմակերպեն: Նույնը կերպ վարվեցինք նաև Աղթամարի եկեղեցու դեպքում, որի վերականգնումն իրականացրել ենք պետական միջոցներով»,- ըստ թուրքական «Զաման» (Zaman) օրաթերթի ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Սակայն թուրք իշխանավորը շրջանցել է ամենակարևոր հարցերից մեկը` հայոց եկեղեցու գմբեթին խաչ տեղադրելու թուրքական իշխանությունների տված խոստումը:
Էրդողանի կցկտուր խոսքը հերթական անգամ ցույց է տալիս, որ թուրքիայի իշխանությունները նենգամտորեն խաբում էին, շատ լավ իմանալով, որ հայկական եկեղեցու գմբեթին խաչ չի տեղադրվելու:












