Մայր Աթոռի Հրատարակչությունը լույս է ընծայել նոր աշխատություններ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչությունը լույս է ընծայել հետևյալ աշխատությունները`
ա. Անահիտ Պարսամյանի ՙՕշինդրի բույրը կամ Սուրբ Վահան Գողթնացի՚ սրբախոսական վիպակը: Այս վիպակը Մայր Աթոռի նախաձեռնած և իրականացվող սրբախոսական գրականության մատենաշարի երկրորդ գիրքն է: 733 թվականին նահատակված ս. Վահան Գողթնացու նահատակության մասին սույն վիպակը հիմնված է Ը դարի սրբախոս, Արծկեի Երաշխավոր վանքի վանահայր Արտավազդի շարադրանքի հիման վրա (744 թ.):
Հաջորդ աշխատությունը Նիկոլայ ավագ քահանա Ագաֆոնովի ՙՅուղաբեր կանայք՚ պատմավեպն է Քրիստոսին հետևող հեզ և համեստ կանանց սխրանքի մասին:
Երրորդ հրատարակությունը նախածերենցյան հայսմավուրքային վեց խմբագրությունների Համաբարբառ Հայսմավուրքի` օգոստոս և հոկտեմբեր ամիսների հատորներն են: Հատորները հրատարակության են պատրաստվել ղեկավարությամբ և խմբագրությամբ հրատարակչության տնօրեն Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի:
Նշյալ չորս աշխատությունները տպագրվել են ՙՍարգիս Գաբրիելյան՚ հիմնադրամի մեկենասությամբ:












