Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Կհամագործակցեն Բեյրութն ու Երևանը

Սեպտեմբեր 10, 2010թ. 17:26

Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը այս շաբաթվա ընթացքում մի շարք հանդիպումներ է ունեցել Լիբանանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի հետ ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների խորհրդարանների համագործակցության խորացմանն առնչվող խնդիրներ, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր:

ԱԳ նախարար Ալի Շամին և դեսպան Քոչարյանը ընդգծել են միջազգային կազմակերպություններում համագործակցության խորացման կարևորությունը: ՀՀ դեսպանը ներկայացրել է մանրամասներ ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող զարգացումների վերաբերյալ:

Բեյրութի քաղաքապետ Բիլալ Համադի հետ զրուցակիցները քննարկել են Երևան և Բեյրութ քաղաքների համագործակցության հնարավոր ուղղությունները: Բիլալ Համադին փոխանցվել է Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրավերը մասնակցելու հոկտեմբերի 10-ի Երևանում անցկացվելիք տոնակատարություններին:

Դեսպան Աշոտ Քոչարյանն ու Բեյրութի և Լեռնային Լիբանանի առևտրաարդյունաբերական և գյուղատնտեսական պալատի նախագահի տնտեսական հարցերով խորհրդական Ռոջեր Է. Խայաթը նշել են բարձրաստիճան պատվիրակությունների և գործարարների փոխայցելությունների անհրաժեշտությունը: Քննարկել են նաև հայ-լիբանանյան գործարար խորհրդի ստեղծման և երկու երկրների գործարարների փոխշահավետ համագործակցության հեռանկարները:


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն