Պարգևատրվել են արիության համար
Սեպտեմբեր 11, 2010թ. 13:33
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 11-ին ստորագրել է հրամանագիր պարգեւատրելու մասին:
Մարտական դիրքերը պաշտպանելիս ցուցաբերած վճռական գործողությունների, հրամանատարության հանձնարարությունները եւ ծառայողական պարտականությունները հստակ կատարելու համար <<Արիության համար>> մեդալով պարգեւատրվել են`
Դավիթ Եղիազարյանը Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստորաբաժանման հրամանատար, շարքային (պայմանագրային)
Յուրի Հովասափյանը` Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստորաբաժանման հրամանատար, լեյտենանտ:












