Գլխավոր » Լրահոս, Մշակույթ

Փառատոնը կատարում է հայ մշակույթի տարածման իր առաքելությունը

Սեպտեմբեր 11, 2010թ. 14:51

Սեպտեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց «Կարոտ»  հայկական  փառատոնի հիմնադիր, Հայ մշակույթի զարգացման հիմնադրամի նախագահ Մեցո Իգիթյանին:

Հայ մշակույթի զարգացման հիմնադրամի նախագահը նշեց, որ  Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո  օրերս Հայաստանում եւ ԼՂՀ-ում անցկացված ՙԿարոտ՚ փառատոնի մասին դրական արձագանքներ են ստացվել Հայաստանի եւ արտերկրի  արվեստասերներից ու մշակույթի գործիչներից: Սա նշանակում է, որ փառատոնը հաջողությամբ է կատարում հայ մշակույթի տարածմանն ու միջազգայնացմանը նպաստելու իր առաքելությունը:

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ հաջորդ տարի ՙԿարոտ՚ հայկական փառատոնը  Փարիզում անցկացնելու առաջարկին, որն աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեի հետ Երեւանում հանդիպման ժամանակ հնչեցրել էր ՀՀ Ազգային ժողովի նախագահը` ֆրանսիացի դերասանին գլխավոր դեր վերապահելով այդ փառատոնում:  Հովիկ Աբրահամյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել փառատոնի նախապատրաստմանն ու անցկացմանը:

Մեցո Իգիթյանը   Հայ մշակույթի զարգացման հիմնադրամի անունից հուշանվեր հանձնեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին:


Դիտել Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն