Թուրքիայում սարսափած են Հայոց Ցեղասպանության փաստի միջազգայնացումից
Սեպտեմբեր 11, 2010թ. 16:47
Թուրքական մամուլում հայտնվում են ահազանգ հնչեցնող հոդվածներ, իսկ բարձրացված տագնապը Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման ակտիվացումն է:
Թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) պարբերականը գրում է, որ հայերն անցել են գրոհի երկու ճակատով. « Բոստոնի զբոսայգիներից մեկում կանգնեցվել է Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող հուշակոթող, իսկ Մարսելի քաղաքապետի օգնական, ազգությամբ հայ Դիդիեր Փարաքյանն էլ ինտերնետային ստորագրահավաք է նախաձեռնել հանուն այն բանի, որ Ֆրանսիայի Սենատը վավերացնի Հայոց ցեղասպանության հերքումը քրեորեն պատժելի արարք համարող օրինագիծը»:
Թուրքական թերթը անհանգստացած նկատում է.«Առաջիկայում Շվեդիայում ընտրություններ են, ու եթե իշխանության գան ձախակողմյան ուժերը, ապա ցեղասպանության հուշակոթողների առաջ նոր ճանապարհ կբացվի»:












