Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Թուրքը երբե’ք չի փոխվի. հայ լրագրողներին պատանդ են վերցրել

Սեպտեմբեր 13, 2010թ. 11:41

Այսօր լուսադեմին Թուրքիայի ժամանակով ժամը 5:00-ին (Երևանի ժամանակով ժամը 7:00-ին) երեք հայ լրագրողներ` panorama.am-ի, «Առավոտ» թերթի և Երևանի մամուլի ակումբի լրագրողները պատանդ են վերցվել Ստամբուլի օդանավակայանում: Այս մասին տեղեկացնում է panorama.am-ը:

Կայքը գրում է, որ օդանավակայանի ոստիկանության հսկիչ անցագրային կետում, ըստ էության, պատանդ վերցված հայ լրագրողների հետ միասին կային նաև այլ հայեր, ովքեր այս կամ այն գործով եկել էին Թուրքիա: Նրանց մեծ մասն առևտրականներ էին:

Մուտքի վիզա ստանալուց հետո, անձնագրերի ստուգման ժամանակ ստուգող թուրքը առանց որևէ բացատրության վերցրեց հայ լրագրողների անձնագրերը ու ներկայացրեց ոստիկանության հսկիչ ծառայությանը: Վերջիններիս աշխատակիցները ցինիկորեն կարդում էին պատանդ վերցված հայերի անունները, կանչում իրենց մոտ ու ստուգում` ունեն արդյոք հետդաձի տոմս և փորփրում դրամապանակը` տեղեկանալու արդյոք, կա՞ երկիր մուտք գործած անձի մոտ ապրելու համար անհրաժեշտ գումար ասենք` 1000 ԱՄՆ դոլար կամ ավելին:

Իրավիճակը չփոխվեց անգամ այն ժամանակ, երբ ոստիկանության հսկիչ ծառայության աշխատակիցները տեղեկացան, որ իրենց մոտ պահվում են նաև հայ լրագրողներ: Ավելին, նրանք առանձնացրին լրագրողներին ու մեկ ժամից ավելի ուզում էին հասկանալ` թողնե՞լ նրանց Թուրքիա, թե՞ ոչ:

Մեկ ժամից ավելի բանակցություններից հետո, երբ «գործին խառնվեցին» «Հրանտ Դինքի» հիմնադրամի ներկայացուցիչները և Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, լրագրողներն «ազատ արձակվեցին»:

Նշենք, որ վաճառականները զարմացած էին, նրանցից մեկը նույնիսկ նկատեց, որ արդեն տասը տարի է Թուրքիա գնում գալիս է առևտուր է անում և նման բանի ոչ մի անգամ չի հանդիպել:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն