Բախումներ Թուրքիայում. հանրաքվեի արդյունքները մերժելի են
Սեպտեմբեր 13, 2010թ. 12:21
Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ` Թուրքիայում սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի արդյունքները հարուցել են բազմաթիվ քաղաքացիների դժգոհությունը:
Վերջիններս բողոքի ցույցեր են կազմակերպել: Գործը հասել է նույնիսկ բարիկադներ կառուցելուն: Ոստիկանները միջամտել են ցուցարարների գործողություններին, արդյունքում` մեծ բախում է տեղի ունեցել: Ցուցարարները ոստիկաններից մեկին դաժան ծեծի են ենթարկել, մյուսին` դանակահարել:
ArmAr.am












