Գլխավոր » Society, Լրահոս, Տնտեսություն

Մեկնարկել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի երկրորդ փուլը

Սեպտեմբեր 15, 2010թ. 08:13

1 Hyusis-harav xorhurdi nist 14.09.10Երեկ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Օրակարգի առաջին հարցով քննարկվել և հաստատվել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Երկրորդ փուլի Աշտարակ-Թալին ճանապարհի օտարվող հողի և գույքի ճշգրտման ու գնահատման խորհրդատուի հետ կնքվող պայմանագրի նախագիծը։

Ծրագրի իրականացման կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Ֆելիքս Փիրումյանը զեկուցել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Առաջին փուլի շինարարական աշխատանքների վերահսկողության և Երկրորդ փուլի ծրագրի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում իրականացված խորհրդատվական ծառայությունների ընտրության մրցույթի արդյունքների մասին։ Կառավարման խորհուրդը  հաղթող է ճանաչել մրցույթի արդյունքում առաջին տեղը զբաղեցրած կազմակերպությանը և հաստատել  հաղթած ընկերության հետ բանակցող խմբի ներկայացված կազմը։

Կառավարման խորհրդի անդամների ուշադրությանն են ներկայացվել նիստի օրակարգում ընդգրկված այլ հարցեր ևս։ Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Երևան-Աշտարակ 11,71 կմ երկարությամբ    ճանապարհային հատվածի վերակառուցման աշխատանքների ձեռքբերման մրցութային փաստաթղթերը` հաշվի առնելով ներկայացված բոլոր փոփոխությունները, լրացումները և առաջարկությունները։ Խորհուրդը հաստատել է նաև Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Երկրորդ տրանշի Աշտարակ-Թալին ու Երրորդ տրանշի Թալին-Գյումրի ճանապարհի Անկախ մոնիթորինգի գործակալության Տեխնիկական առաջադրանքը։

Մեկ այլ հարցով Խորհուրդն ի գիտություն է ընդունել Ֆելիքս Փիրումյանի զեկույցը օգոստոսի 9-ին և սեպտեմբերի 1-ին Ասիական զարգացման բանկի հետ համատեղ կազմակերպված տեսակոնֆերանսի արդյունքների վերաբերյալ։


Դիտել Society, Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն