Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն

Առնոլդ Շվարցենեգերը շնորհավորել է հայերին Հայաստանի անկախության առիթով

Սեպտեմբեր 15, 2010թ. 13:28

300-201016808Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը շնորհավորել է հայերին Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձի առիթով: Օգտվելով առիթիցՙ նահանգապետը մեծ գոհունակությամբ է արտահայտվել Կալիֆոռնիայի հայկական համայնքի վերաբերյալ` նշելով, որ հայերը նահանգի կյանքում մեծ ներդրում են ունեցել: Առնոլդ Շվարցենեգերի ուղերձում նշված է.

«Կալիֆոռնիան հրաշալի սովորույթներ ու մշակույթ ունի, եւ մենք երախտապարտ ենք ամերիկահայ բնակիչներին մեր նահանգում ունեցած ավանդի համար: Մեզ համար պատիվ է շնորհավորանքներով ձեզ միանալը»:

Կալիֆոռնիայի բնակիչների անունից նահանգապետը հայերին մաղթել է մեծ հաջողություններ ապագայում:


Դիտել Society, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն