Գլխավոր » NKR, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

Ռիչարդ Կիրակոսյանը մերժել է Էրդողանի հրավերը

Սեպտեմբեր 14, 2010թ. 15:39

RichardՌազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը նույնպես Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից սեպտեմբերի 17-22-ը Թուրքիա այցելելու եւ Վանում լինելու ու Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում տրվելիք պատարագին մասնակցելու հրավեր է ստացել:  Ռ. Կիրակոսյանն ասել է, որ ինքը մերժել է ու չի գնալու:

Նշենք, որ Թուրքիայի վարչապետի անունից Հայաստանի մի շարք քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ, ՀԿ-ների ներկայացուցիչներ ու լրագրողներ սեպտեմբերի 17-22-ը Թուրքիա այցելելու հրավեր են ստացել:

Թուրքիայի վարչապետի այս քայլը վերլուծաբան Ռ. Կիրակոսյանը գնահատեց որպես «ճարահատյալ, թուրքական խաղի շարունակություն»:

«Թուրքիայի կողմից սա անլուրջ քայլ է, թատրոնի է նմանվում: Նրանք սպասում էին հանրաքվեի անցկացմանը, գոնե նորմալ ժամանակին նման հրավերով հանդես գային», ասաց նա:

Փորձագետի համար հստակ է, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու որեւէ քայլի կգնա կամ որոշում կկայացնի միայն 2011 թ. խորհրդարանական ընտրություններից հետո, իսկ այս ամենը, ըստ նրա, ընդամենը թուրքական խաղ է:


Դիտել NKR, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն