Ռոբերտ Բոշ հիմնադրամի «ԶԼՄ-ները միջնորդ ազգերի միջեւ» ծրագրի վերաբերյալ
Ռոբերտ Բոշ հիմնադրամի «ԶԼՄ-ները միջնորդ ազգերի միջեւ» ծրագիրն արդեն 8 տարի իրականացվում է Բեռլինի լրագրողական դպրոցի հետ համատեղ: Վերապատրաստման այս ծրագրին, որը կանցկացվի 2011թ. մարտի 1-ից մայիսի 31-ը Բեռլինում, այս տարի առաջին անգամ կարող են մասնակցել նաեւ Հայաստանի լրագրողները:
Առաջին ամսվա ընթացքում մասնակիցները քննարկումների եւ դասախոսությունների միջոցով ձեռք կբերեն գիտելիքներ Գերմանիայի եւ նրա արեւելյան հարեւան երկրների հետ հարաբերությունների, ինչպես նաեւ Եվրամիության մասին: Այնուհետեւ լրագրողներն, ըստ մասնագիտացման, երկու ամիս պրակտիկա կանցնեն Գերմանիայի մայրաքաղաքի թերթի, ռադիոյի կամ հեռուստատեսության խմբագրություններում: Նրանք կծանոթանան իրենց գերմանացի գործընկերների աշխատանքային առօրյային եւ հնարավորություն կունենան հյուրընկալող խմբագրության համար նյութեր պատրաստել:
Մասնակիցներին կտրամադրվի՝
– Ամսական կրթաթոշակ, որը կազմում է 1.100 եվրո
– Աջակցություն իրենց հյուրրնկալող խմբագրությունում պատասխանատու
անձանց կողմից
– Աջակցություն բնակարան գտնելու հարցում
– Բժշկական ապահովագրություն
– Հասարակական տրանսպորտի միջոցներից օգտվելու ամսական տոմս
Պարտադիր նախապայմաններն են՝
– Լրագրողական փորձ
– Գերմաներենի լավ իմացություն (գրավոր եւ բանավոր)
Դիմորդների հետ հարցազրույցն անց է կացվելու ԳԴՀ-ի մասնագետների կողմից նոյեմբերի վերջին, դեկտեմբերի սկզբին:
Խնդրում ենք մինչեւ ս.թ. հոկտեմբերի 1-ը ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությանը տրամադրել (էլեկտրոնային հասցե` press@mfa.am) թեկնածուների անուններ կազմակերպիչներին փոխանցելու նպատակով












