Գլխավոր » Society, Լրահոս, Տնտեսություն

Քննարկել են Հայաստան-Թուրքմենստան երկկողմ համագործակցության հեռանկարները

Սեպտեմբեր 15, 2010թ. 15:21

1Turqmenstani despan150910Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աթա Սերդարովին։

Վարչապետը շնորհավորել է դեսպանին պաշտոնում նշանակվելու առթիվ և հույս հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի երկու երկրների միջև ծավալված արդյունավետ փոխգործակցության խորացմանը։

Երկկողմ առևտրատնտեսական համագործակցության զարգացման գործում կառավարության ղեկավարը կարևորել է Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը։ Այդ համատեքստում Տիգրան Սարգսյանը գոհունակություն է հայտնել Երևանում 2010 թ. ապրիլին կայացած հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի աշխատանքների ընթացքից։ Մասնավորապես, նա ողջունել է նիստի շրջանակներում թուրքմենական ապրանքների ցուցահանդես-վաճառքի կազմակերպումը և կարևորել հանձնաժողովի որոշմամբ Հայաստանի ու Թուրքմենստանի միջև ձևավորված իրավապայմանագրային դաշտի թարմացումը։

Զրուցակիցները հեռանկարային են համարել թեթև, մասնավորապես տեքստիլ արդյունաբերության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը։

Խոսելով մշակութային կապերի սերտացման և ամրապնդման անհրաժեշտությունից` վարչապետը կարևորել է երկու երկրներում փոխադարձաբար մշակույթի օրերի կազմակերպումը։


Դիտել Society, Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն