Էրդողանը հանդուրժողականության քարոզի՞չ
Սեպտեմբեր 16, 2010թ. 10:00
«Մեզանից առաջ ոչ մի կառավարություն նման բան չէր արել: Առաջինը մենք դա արեցինք` վերանորոգեցինք և թույլատրեցինք տարին մեկ անգամ պատարագ մատուցել այնտեղ, ինչպես դա եղավ Սյումելա վանքում: Դա թուրքական հանդուրժողականության վկայությունն է»,- խոսելով Աղթամարի Սուրբ խաչ հայկական եկեղեցում պատարագ մատուցելու միջոցառման մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը:
«Ցանկանում ենք, որ մեր նկատմամբ էլ ցուցաբերվի նույն մոտեցումը, հանդուրժողականությունը և մեր քայլերն անպատասխան չմնան, ինչին և հավատում ենք»,- ավելացրել է Էրդողանը:
ArmAr.am












