Գլխավոր » Ադրբեջան, Թուրքիա, Լրահոս

Ադրբեջանի իշխանությունները չմասնակցեցին թուրքական միջոցառմանը

Սեպտեմբեր 16, 2010թ. 10:24

Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատունը միջոցառումներ է կազմակերպել «Բաքուն թշնամիներից ազատագրելու օրվա» կապակցությամբ, որ մեկնարկել է Բաքվի շահիդների ծառուղում Բաքվի ազատագրության համար զոհված թուրք զինվորների հուշահամալիր այցով:

Ինչպես հաղորդում է «Ազադլըգ»-ն, չնայած Բաքվում Թուրքիայի դեսպանատունը հրավեր է ուղարկել իշխանություններին` Ադրբեջանի կառավարող «Ենի Ազերբայջան» կուսակցության եւ իշխանության ոչ մի ներկայացուցիչ չի մասնակցել թուրքական դեսպանատան կազմակերպած այդ միջոցառմանը, որն ավարտվել է դեսպանատանը կազմակերպված ընդունելությամբ:

«Միջոցառմանը չեն մասնակցել նույնիսկ հրավիրված պատգամավորները, բացի Գանիրա Փաշաեւայից, որն էլ անմիջապես հեռացել է ծառուղի այցելելուց հետո: Սա վիրավորանք է «Ազատագրության օրվա»-ն: Իշխանությունը անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել Բաքուն բռնազավթումից ազատագրածների նկատմամբ: Դա նաեւ անհարգալից վերաբերմունք է Ադրբեջանի առաջին հանրապետության, երկրի անկախության, այդ ճանապարհին զոհվածների նկատմամբ: Վաղուց է հայտնի, թե ինչպես է վերաբերվում կառավարող «Ենի Ազերբայջան» կուսակցության իշխանությունը Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետությանը…», -գրում է «Ազադլըգ»-ը: Սեպտեմբերի 15-ը Ադրբեջանում տոնվում է որպես Հայոց ցեղասպանության «ճարտարապետ» Էնվեր Փաշայի եղբոր` Նուրի փաշայի ղեկավարությամբ թուրքական բանակի օժանդակությամբ իբրեւ «հայերից Բաքվի ազատագրության օր»:


Դիտել Ադրբեջան, Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն