Ողջունելի է Եվրոդատարանի որոշումը Դինքի գործով
Սեպտեմբեր 16, 2010թ. 12:11
Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի միաձայն որոշումը Հրանտ Դինքի ու նրա ընտանիքի հայցն ընդդեմ Թուրքիայի գործի վերաբերյալ:
Եվրոպական դատարանը գտնում է, որ թուրքական իշխանությունները թերացել են իրենց պարտականությունները կատարելիս` չապահովելով լրագրող Հրանտ Դինքի կյանքի ու ազատ արտահայտվելու իրավունքը:












