Գլխավոր » TOP, Զինված ուժեր, Լրահոս

Սեյրան Օհանյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

Սեպտեմբեր 16, 2010թ. 12:29

press-rel-2010-09-15-aՍ.թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրում պաշտպանության բնագավառի նոր նպատակների հավելմանը, բազմազգ գործողություններին ՀՀ զորակազմերի մասնակցությանն առնչվող հարցեր: Կողմերը բարձր գնահատեցին Հայաստանում պաշտպանական բարեփոխումների և Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ գրանցված առաջընթացը:

ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգի համատեքստում գործընկերության ապագայի վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարի հարցին ի պատասխան պարոն Սիմոնսը հավաստիացրեց, որ Հարավային Կովկասի գործընկերների հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունները կշարունակեն մնալ առաջնահերթություն: Իսկ ինչ վերաբերում է գործընկեր երկրների կողմից այդ համագործակցությունն իրենց կարիքներին համապատասխանեցնելուն, ապա Հայաստանի դեպքում դա կատարվել է Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի և մի շարք այլ ենթածրագրերի միջոցով, ինչն իր բնույթով օրինակելի է:

ՀՀ պաշտպանության նախարարը հատուկ ընդգծել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի պաշտոնի կարևորությունը և շնորհակալական խոսքեր ուղղել Ռոբերտ Սիմմոնսին` անցած 7 տարիների ընթացքում նրա կողմից իրականացված արդյունավետ գործունեության համար:

Քննարկումները շարունակվել են նաև հանդիպմանը հաջորդած պաշտոնական ընթրիքի ընթացքում: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

ArmAr.am



Դիտել TOP, Զինված ուժեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն