Հօդս ցնդեց թուրքական դիվանագիտության միֆը
«Թուրքիան այնքան անիմաստ քարոզչական աղմուկ բարձրացրեցին, որ այդ քարոզչական ծրագրի իմաստն ամբողջությամբ արժեզրկվեց: Իրականում նրանք ունեին լայն դաշտ, թեկուզ երկրորդ անգամ Աղթամարը օգտագործելու քարոզչական նպատակներով: Ես չեմ դադարում զարմանալ, որ Թուրքիայում ինչ-որ բան այն չէ, և այն առասպելական խորամանկությունն ու դիվանագիտությունը գոնե ինձ մոտ սկսում է արժեզրկվել, քանի որ շատ քայլեր տրամաբանությունից անդին են անցնում»,-ասել է ԳԱԱ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Ի դեպ, թանգարանի տնօրենը նկատել է, որ թուրքական ու ադրբեջանական ղեկավարությունները իրենց քարոզչության մեջ սկսել են կիրառել կրկնություններ, Ադրբեջանը երկրորդ անգամ է նշում «Բաքուն հայերից ազատագրելը», իսկ Թուրքիան երկրորդ անգամ դիմում է Սուրբ Խաչի օգնությանը:
Արդյունավետ քարոզչություն իրականացնելու և անիմաստ կրկնություններից խուսափելու համար Դեմոյանը թուրքական իշխանություններին խորհուրդ է տալիս` այս տարի վերականգնել, օրինակ հայ-թուրքական «սահմանի» մոտ գտնվող Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցին:
ArmAr.am












