Հրադադարի ռեժիմը խախտվել է 27 անգամ
Սեպտեմբեր 17, 2010թ. 13:39
Սեպտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 27 դեպք, որոնց ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումների կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից շուրջ 200 անգամ գնդակոծվել են Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանների ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը:
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:
Այս մասին տեղեկացրել է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
ArmAr.am












