Է.Նալբանդյան.«Չճանաչելով ԼՂ-ն, մենք չենք կարող, ասենք, ճանաչել Կոսովոն»
Չճանաչելով ԼՂ անկախությունը, Հայաստանը չի կարող ճանաչել Կոսովոն: Այս մասին ուկրաինական «Segodnya» տեղեկատվական պորտալին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով հարցին, թե Երևանը կճանաչի՞ Հարավային Օսիան ու Աբխազիան, հնարավոր է այն ինչ-որ կերպ օգնի ԼՂ ճանաչմանը:
«Մենք դեռևս չենք ճանաչել ԼՂ, իսկ չճանաչելով ԼՂ-ն, մենք չենք կարող ասենք ճանաչել Կոսովոն, որը իրավունք ունի լինել անկախ, ոչ ավելի քան Ղարաբաղը, կամ բոլոր մյուս կազմավորումները, որոնք ճանաչվել են փոքր կամ մեծ թվով պետությունների կողմից, բայց ոչ միջազգային հանրության»,-ասել է Է. Նալբանդյանը:
Նախարարն ասել է, որ այժմ բանակցություններն ընթանում են ու հույս կա, որ ղարաբաղյան հակամարտությունը կարելի է կարգավորել խաղաղ ճանապարհով: Հայկական կողմի կարծիքով, պետք չէ այլ քայլեր ձեռնարկել:
Եթե բանակցային գործընթացը արդյունքներ չտա, և եթե Ադրբեջանի ամենօրյա սպառնալիքները բերեն ինչ-որ ձախողման, ապա անկասկած պետք կլինի ձեռնարկել այլ քայլեր»,-ասել է ԱԳ ղեկավարը:












