Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է ժամանել Էստոնիայի Եկեղեցիների Խորհրդի պատվիրակությունը

Սեպտեմբեր 17, 2010թ. 16:02

Ամենայն հայոց կաթողիկոս Գագերգին Բ-ի հրավերով պաշտոնական հնգօրյա այցով Մայր Աթոռ սուրբ Էջմիածին է ժամանել Էստոնիայի Եկեղեցիների Խորհրդի պատվիրակությունը: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որն պատվիրակության կազմում են Եպիսկոպոս Լազար Գուրկինը (Էստոնիայի Ուղղափառ Եկեղեցի, Մոսկվայի պատրիարքություն), Հայր Դմիտրի Հիվանենը (Էստոնիայի Ուղղափառ Եկեղեցի, Մոսկվայի պատրիարքություն), Հայր Պեետեր Կալդուրը (Էստոնիայի Ավետարանական Լյութերական եկեղեցի), Հայր Պատրիկ Գորանսսոնը (Էստոնիայի Ավետարանական Լյութերական եկեղեցի), Հայր Արթուր Փոլդը (Էստոնայի Մեթոդիստ եկեղեցի), Հայր Տաունո Տեդերը (Էստոնիայի Եկեղեցիների խորհրդի քարտուղարի պաշտոնակատար, Էստոնիայի Ավետարանական Լյութերական եկեղեցի):

Այցի շրջանակներում նախատեսվում է Գարեգին Բ-ի հանդիպումը պատվիրակության անդամների հետ: Այս օրերին պատվիրակությունը կծանոթանա Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հոգեւոր կյանքին եւ գործունեությանը, կրթական եւ սոցիալական ծրագրերին, կայցելի տարբեր թեմեր եւ սրբավայրեր, ինչպես նաեւ մշակութային հաստատություններ:

Էստոնիայի Եկեղեցիների Խորհրդի անդամները կլինեն նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, հանդիպում կունենան Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի տեսչության եւ սաների հետ:


Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն