Գլխավոր » Լրահոս

Հայկական բեռները կանգնեցվել են «Վերին Լարսում»

Սեպտեմբեր 17, 2010թ. 16:05

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը Վրաստան հարցում է արել՝ պարզելու, թե որն է «Վերին Լարս» հսկիչ անցագրային կետում հայկական խաղողով բեռնված բեռնատարներին կանգնեցնելու պատճառը։ Նշենք, որ միջազգային լրատվամիջոցներն այսօր լուր է տարածվել, ըստ որի՝ «Վերին Լարսում» արդեն երկրորդ օրն է` Հայաստանից Ռուսաստան գնացող խաղողով բեռնված 10 բեռնատար է կանգնած։

Տրանսպորտի և կապի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից լրատվամիջոներին տեղեկացրել են, որ նման խնդիր, իրոք, գոյություն ունի, սակայն նշվում է, որ մաքսակետում բեռնատարների կանգնեցման պատճառը տեխնիկական է։ Այժմ կապեր են հաստատվում, և խնդիրը ճշտվում է:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն