Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

«Տիեռաս դե Արմենիա»-ն խոշոր ներդրող

Սեպտեմբեր 17, 2010թ. 17:27

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Արմավիրի մարզում գտնվող “Տիեռաս դե Արմենիա” (Հայաստանի հողեր) ՓԲԸ-ի տնտեսություն:

Նախագահ Սարգսյանը շրջել է տնտեսության տարածքում, ծանոթացել կատարված աշխատանքներին եւ հետագա ներդրումային ծրագրերին, զրուցել բերքահավաքին մասնակցող աշխատողների հետ, հետաքրքրվել նրանց աշխատանքային պայմաններով:

“Տիեռաս դե Արմենիա”-ն, լինելով գյուղատնտեսության ոլորտում արտաքին խոշոր ներդրումներ կատարող առաջատար ընկերություններից մեկը, նաեւ ներմուծում է խաղողի այգիների մշակության ժամանակակից տեխնոլոգիաներ, որոնց ներդրումը կարևորվում է խաղողագործության բնագավառում նոր մշակույթի եւ ագրոտեխնոլոգիաների տարածման ու եկամտաբերության բարձրացման առումով:

Արգենտինացի ձեռնարկատեր Էդուարդո Էռնեկյանին պատկանող հայկական այս ընկերությունն իր գործունեությունն սկսել է 2004թ. նոյեմբերից: “Տիեռաս դե Արմենիա” (Հայաստանի հողեր) ՓԲԸ-ն Բաղրամյան եւ Արեւադաշտ  գյուղերի հարեւանությամբ սեփականության իրավունքով ձեռք է բերել շուրջ 2300 հա անմշակ հող:  Ընկերության զարգացման 15-ամյա ծրագրով նախատեսվում է այդ հողատարածքի 80%-ը դարձնել մշակովի, իսկ մնացած 20%-ը,  քարքարոտ և գյուղատնտեսական առումով անպիտան լինելու պատճառով, օգտագործվելու է ենթակառուցվածքների զարգացման նպատակով:

Մինչ այժմ, ընկերությունը ներդրել է մոտ 37 մլն ԱՄՆ դոլար, ստեղծվել է շուրջ 400 մշտական և շուրջ 200 ժամանակավոր (սեզոնային) աշխատատեղ` 130 հազար դրամ միջին աշխատավարձով: Ընկերությունը ծրագրում է առաջիկա 5-6 տարիների ընթացքում նոր այգիներ հիմնելու նպա­տա­կով կատարել լրացուցիչ շուրջ 30 մլն ԱՄՆ դոլարի ներդրում:


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն