Գլխավոր » Լրահոս

ՀՀ ԱԳ նախարարը ընդունեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

Սեպտեմբեր 17, 2010թ. 17:39

Սեպտեմբերի 17-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց ներքին տեղահանված անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ուոլտեր Կալինին (Walter Kalin), ով տարածաշրջանային այցով գտնվում է Հայաստանում:

Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց պրն. Կալինին կատարած աշխատանքի համար եւ գոհունակություն արտահայտեց ներքին տեղահանված անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի գրասենյակի հետ բազմամյա արդյունավետ համագործակցության կապակցությամբ:

Ուոլտեր Կալինի խնդրանքով նախարար Նալբանդյանն անդրադարձավ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին եւ այդ ենթատեքստում նշեց, որ Հայաստանի  կառավարությունը առաջնահերթ է համարում ղարաբաղյան հակամարտության արդյունքում Ադրբեջանից բռնագաղթած եւ ներքին տեղահանված շուրջ 450.000 անձանց խնդիրների լուծումը` ընդգծելով, որ Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, երբեք մարդկային ճակատագրերը չի շահարկել եւ նրանց օգտագործել էժանագին քարոզչական նպատակներով, այլ փորձել է իր ունեցած հնարավորությունների սահմաններում առավելագույնս լուծել նրանց խնդիրները:

Ուոլտեր Կալինը, արձանագրելով ՀՀ կառավարության և ներքին տեղահանված անձանց իրավունքների հարցերով գրասենյակի միջեւ համագործակցության արդյունավետությունը, նշեց, որ գրասենյակը շարունակելու է օժանդակել Հայաստանում ներքին տեղահանվածների հիմնախնդիրների լուծմանն ուղղված տարբեր ծրագրերի իրականացմանը:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն