Գլխավոր » Regions, Ադրբեջան, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

Թուրք դիվանագետ.«Ադրբեջանը խփեց Թուրքիայի մեջքից»

Սեպտեմբեր 17, 2010թ. 18:02

a-11766-bԱյսօր Թուրքիայի ԱԳ նախարարի խորհրդականի օգնական Սելիմ Յեները (Selim Yener) հայ լրագրողների հետ հանդիպման ընթացքում  մեկնաբանել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` ուկրաինական լրատվամիջոցին տված հայտարարությունն այն մասին, թե «հիմա մենք սպասում ենք` երբ Թուրքիայում կհայտնվեն ուժեր ու առաջնորդներ, որոնք պատրաստ կլինեն քաղաքական կամք դրսևորել»:

«Հայ-թուրքական հարաբերությունները դժվար է բարելավել, բայց պետք է անել: Երկար ժամանակ գործընթացը կանգ է առել, քանի որ կողմերի համար շատ բարդ ու նուրբ հարց է: Թուրքիան Հայաստանի անկախությունը ճանաչած առաջին երկրներից է: Նախորդ տարի քաջ քայլ ցուցաբերեցին կողմերը, և արձանագրությունները ստորագրվեցին: Իսկապես, մեծ բան էր: Հիմա գրծընթացը կանգ է առել վավերացման վրա: Սա էլ պիտի անենք, բայց և Հայաստանում և Թուրքիայում կան նուրբ հարցեր, որոնք նկատի պիտի ունենանք», ասել է Սելիմ Յեները:

Նա նկատել է, որ արձանագրությունների վավերացումը կխոչընդոտվի  երկու երկրների խորհրդարաններում: «Ինչքան էլ, որ իշխող կուակցությունը մեծամասնություն է կազմում Թուրքիայի խորհրդարանւմ, պարտադրել վավերացնել հնարավոր չէ, հետևաբար շատ հնարավոր է, որ խորհրդարանում մերժվի այդ արձանագրթյունների վավերացումը»:

Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը անկեղծորեն նկատել է, որ արձանագրությունները վավերացնելու համար Հայաստանը որոշակի քայլեր պետք է անի ղարաբաղյան խնդրի հարցում:

«Զույգ արձանագրությւնների ստորագրումից հետո Ադրբեջանը կարծես մեջքից խփեց Թուրքիային, և հիմա Թուրքիան Հայաստանի և Ադրբեջանի միջև նեղ մի գծի վրա է»,- հավելել է Սելիմ Յեները:

«Ադրբեջանը մեծ սկանդալ արեց, երբ ստորագրվեցին արձանագրությունները, դրա համար Թուրքիան այդպես է իրեն պահում: արձանագրություններում իրավաբանորեն նախապայմաններ չկան, բայց մենք ռեալ իրականության մեջ ենք ապրում, ոչ թե իդեաներով»- ասել է թուրք դիվանագետը:

ArmAr.am


Դիտել Regions, Ադրբեջան, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն