Գլխավոր » Infowar, Society, Զինված ուժեր, Լրահոս

Հայոց բանակը վարկաբեկելը թշնամու գործ է

Սեպտեմբեր 20, 2010թ. 11:38

DSC01376Ժամանակակից աշխարհում, նույնիսկ ամենաժողովրդավական մղումներով, ամեն մի պետականության հիմքը բանակն է, մարտունակ բանակը: Եվ եթե մենք կրում ենք մեր հազարամյա պատմական առաքելության սրբազան խաչը, պիտի ամեն ինչ անենք Հայոց Բանակի այսօրվա համար: Հայոց Բանակ` երազանք, որ դարձել է իրականություն, իրականություն, որ քայլընթաց ռիթմով դառնում է երթ ու երդում:

Այսօր ովքե՞ր են թելադրում աշխարհակարրգի կանոնները` ուժեղները` շատերը` մեծ թիվ ունեցողները: Բայց այդպես չեղավ, այդպես չէր կարող լինել: Արցախյան Ազատամարտում հաղթեց Ոգին` իր տուն մտած վաչկատունին վտարելու Ոգին: Ու այն լինելու է հաղթական, քանզի չի տրոհվում, այլ միշտ լինում է ձույլ, որքան էլ չգիտակցվի:

Թշնամու նպատակն այդ Ոգին խորտակելն է, ժողովրդին նսեմացնելն ու ահաբեկելը: Սրա ամենաարդյունավետ ձևը բանակը վարկաբեկելն է: Օրերս տարածված քստմնելի տեսահոլովակը դրա վառ ապացույցն է: Այս մասին շատ է խոսվել ու գրվել, բայց դարձյալ պիտի ասվի, որ մեր զինյալների առջևից ճողոպրող ադրբեջանցի զինվորներն ու նրանց պատվեր տվողները գիտակցեն` տխմար աճպարարություններով մեզ խաբելու ժամանակն անցել է: Եկել է իրականությունը գիտակցելու ժամանակը:

ArmAr.am


Դիտել Infowar, Society, Զինված ուժեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն