Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն

Ֆրանսիայում մեկնարկել է Հայոց ցեղասպանության ստորագրահավաքը

Սեպտեմբեր 20, 2010թ. 12:50

France-Armeni1-150x150Ֆրանսիայում մեկնարկել է Հայոց ցեղասպանության ստորագրահավաքը: Տեղեկացնենք, որ այն Մարսելի քաղաքապետի օգնական հայազգի Դիդիեր Փարաքյանի նախաձեռնությունն է:  Ինտերնետային ստորագրահավաքը լայն արձագանք է ստանում:

«Էրմենիհաբեր» (Ermenihaber.am) լրատվական կայքի փոխանցմամբ,  Հայոց ցեղասպանության հերքումը Ֆրանսիայում քրեորեն պատժելի արարք համարող օրինագիծը Սենատի օրակարգ բերելուն միտված ստորագրահավաքին մասնակցել են արդեն 1200 հոգի:

Նշվում է, որ այդ արշավին իրենց աջակցությունն են հայտնել նաև ավելի քան 10 ֆրանսիացի պատգամավորներ:

«Մենք նպատակադրվել ենք հազարավոր ստորագրություններ հավաքել: Այնուհետև դրանք կփոխանցենք բոլոր սենատորներին: Մեր նպատակն է, որպեսզի սենատորներն օրակարգ բերեն և ընթացք տան այդ բանաձևին»,- ասել է Դիդիեր Փարաքյանը:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն