Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Տոնի առիթով նախագահը ստորգրել է մի շարք հրամանագրեր

Սեպտեմբեր 21, 2010թ. 11:12

Նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ, ստորագրել է մի շարք հրամանագրեր:

Մասնավորապես` Հանրապետության ղեկավարի հրամանագրով մարդկային բազում կյանքերի սպառնացող վտանգի առկայությամբ արտակարգ իրադրության պայմաններում ցուցաբերած բարձր մասնագիտական պատրաստվածության համար “Արմավիա” ավիաընկերության օդանավի հրամանատար Սամվել Հարությունի Ապիկյանը պարգեւատրվել է “Հայրենիքին մատուցած ծառայությունների համար” 2-րդ աստիճանի մեդալով, իսկ “Արմավիա” ավիաընկերության օդանավի երկրորդ օդաչու Արազ Ալիկի Արազյանը` Անանիա Շիրակացու մեդալով:

***

Երկարամյա եւ արդյունավետ աշխատանքի համար Անանիա Շիրակացու մեդալով պարգեւատրվել են`

Գյուլնարա Քերոբի ԳԻՆՈՅԱՆԸ     ՀՀ կենտրոնական բանկի գործառնական վարչության հաճախորդների սպասարկման եւ գործարքների ձեւակերպման բաժնի պետ

Սիմոն Գրիգորի ԻԳԻԲԹԱՇՅԱՆԸ   “Բարձրավոլտ էլեկտրացանցեր” ՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետ

Գենիկ Խաչիկի ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ    “Մաքուր երկաթ” ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն

Յուրի Ռաֆիկի ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ     “Հարավկովկասյան երկաթուղի” ՓԲԸ-ի Երեւանի լոկոմոտիվային դեպոյի ավագ վարպետ

Վարդան Ռուբիկի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ   “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ

Թամարա Կարապետի ՄԱՆՈՒԿՅԱՆԸ    “Կ. Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն” ՓԲԸ-ի գլխավոր կարգավար

Լեւոն Մամիկոնի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ        Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության գլխավոր մասնագետ

Տոնիկ Ստեփանի ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ            “Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ” ՍՊԸ-ի ֆրեզերագործ

Սլավիկ Ռադիկի ՍԱՀԱԿՅԱՆԸ    “Տրանսգազ” ՍՊԸ-ի Աբովյանի գծային շահագործման ծառայության պետ:

***

Տարածքային կառավարման համակարգում երկարամյա եւ արդյունավետ աշխատանքի համար ոլորտի մի խումբ աշխատակիցներ պարգեւատրվել են Հայաստանի Հանրապետության մեդալներով:

Մխիթար Հերացու մեդալով պարգեւատրվել է`

Լարիսա Վարազդատի ՄՈՒՐԱԴՅԱՆԸ Արմավիրի մարզպետի տեղակալ

Անանիա Շիրակացու մեդալով պարգեւատրվել են`

Լեւոն Սամսոնի ԱՍԼԱՆՅԱՆԸ Լոռու մարզպետի խորհրդական

Արա Արտուշի ԴՈԼՈՒՆՑԸ Սյունիքի մարզպետի տեղակալ

Սամվել Պողոսի ԹԱՐՎԵՐԴՅԱՆԸ Վայոց ձորի մարզպետի տեղակալ

Մովսես Խորենացու մեդալով.

Անահիտ Լյուդվիգի ՀԱԿՈԲՅԱՆԸ Արարատի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ:-0-


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն