Գլխավոր » WestArmenia, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն

Բակո Սահակյան.«Վստահ եմ, որ Մայր Հայաստանը կդառնա աշխարհասփյուռ հայության հայրենիքը»

Սեպտեմբեր 21, 2010թ. 11:17

BakoSaaՍեպտեմբերի 21-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին:  Ուղերձում ասված է.

«Արցախի իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ ողջ հայ ժողովրդին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:

Այս օրը տոն է յուրաքանչյուր հայի համար` Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում: Բոլորս միասին տոնում ենք մի պանծալի իրադարձություն, որը հիմք դրեց մեր ժողովրդի դարավոր երազանքների ու ազգային նպատակների իրականացման համար:

Արդեն 19 տարի է, հայ ժողովուրդն ընթանում է իր անկախ պետականության կերտման ու զորացման, հայրենի երկրի շենացման ու բարգավաճման, ժողովրդավարական արժեքների ամրապնդման ու զարգացման ճանապարհով: Սա մի դժվարին ճանապարհ է, որը պատվով հաղթահարելու համար պահանջվում է տոկուն կամք ու անսասան ոգի, ամենօրյա բարդ ու տքնաջան աշխատանք, սրտացավ ու հոգատար վերաբերմունք հայրենիքի հանդեպ:

Վստահ եմ, որ Ձեր անմիջական ղեկավարությամբ Մայր Հայաստանը կդառնա ժամանակակից ու զարգացած երկիր, աշխարհասփյուռ հայության հայրենիքը, որտեղ ապրելը պարծանք ու հպարտություն կլինի յուրաքանչյուր հայի համար:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մեր բոլոր հայրենակիցներին պետական տոնի առթիվ ու մաղթում խաղաղություն, բարօրություն եւ մեծագույն հաջողություններ` ի փառս Հայաստանի Հանրապետության պայծառ ու լուսավոր ապագայի»:


Դիտել WestArmenia, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն