Գլխավոր » Politics, Լրահոս, Հասարակություն

«Ես հպարտ եմ`հարգելով Հայաստանի հարուստ մշակույթը»

Սեպտեմբեր 21, 2010թ. 12:00

Qlinton-1ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության 19-ամյակի կապակցությամբ, տեղեկացնում են ԱՄՆ Պետքարտուղարության լրատվական ծառայությունից: Շնորհավորական ուղերձում մասնավորապես, ասված է. «ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ու Միացյալ նահանգների ժողովրդի անունից շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ: Ես անմիջականորեն եմ արժանացել հայ ժողովրդի հյուրընկալությանը, երբ այս տարվա հուլիսի սկզբներին այցելեցի Հայաստան: Ես պատիվ եմ ունեցել Մեր անկախության օրը այցելել Հայաստան և ես հպարտ եմ եղել հարգել Հայաստանի հարուստ մշակույթը:

Հայազգի ամերիկացիները այս տարիների ընթացքում մեծ ներդրում են ունեցել Միացյալ նահանգների և Հայաստանի միջև կապերի խորացման հարցում: Մենք պատրաստ ենք շարունակել ու ամրապնդել մեր համագործակցությունը և կառուցել խոստումնալից ապագա մեր քաղաքացիների համար:

Ես Հայաստանի ժողովրդին ցանկանում եմ անվտանգ ու երջանիկ անկախության օր, թող խաղաղություն ու բարգավաճում լինի Ձեզ համար առաջիկա տարիներին»:


Դիտել Politics, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն