Գլխավոր » Լրահոս

ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձը

Սեպտեմբեր 21, 2010թ. 14:17

MedvedevՌուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին` Հայաստանի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: ՌԴ նախագահը հայաստանցի գործընկերոջը մաղթել է առողջություն և նոր հաջողություններ, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:

Ինչպես տեղեկանում ենք ՌԴ ղեկավարի պաշտոնական կայքէջից, Ռուսաստանի նախագահի ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Վերջերս Հայաստան կատարած այցի ընթացքում ես հերթական անգամ համոզվեցի, որ ռուս-հայկական բարեկամության և բարիդրացիության բազմադարյան ավանդույթները շարունակում են ամրապնդվել: Մեր քաղաքացիները հպարտանում են ընդհանուր պատմության փառապանծ էջերով, համատեղ հաջողություններով ու հաղթանակներով: Դրա ակնառու օրինակն է «Պատվո բլուր» հուշահամալիրի վերականգնումը, որի բացմանը մենք Ձեզ հետ միասին մասնակցեցինք:

Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին մեր մարտիկների հիշատակի նկատմամբ հոգատար վերաբերմունք ցուցաբերելու համար: Ռուսաստանը և Հայաստանը վստահության և համագործակցության հուսալի հիմքի վրա այսօր կառուցում են ռազմավարական գործընկերության հարաբերություններ, ակտիվ քաղաքական երկխոսություն են վարում, ավելի ու ավելի արդյունավետ կերպով համակարգում իրենց քայլերը տարածաշրջանային ու միջազգային ասպարեզում»:

ՌԴ նախագահն ընդգծել է, որ երկու երկրները կարևոր որոշումներ են կայացրել տնտեսության ոլորտում համատեղ ծրագրերի առաջխաղացման առումով, այդ թվում՝ նորարարական ճյուղերում, և հումանիտար ոլորտում:
Նա միաժամանակ վստահություն է հայտնել, որ այդ պայմանավորվածությունների իրականացումը կծառայի երկկողմ կապերի հետագա խորացմանը` ի բարօրություն երկու երկրների քաղաքացիների, ի շահ Անդրկովկասի խաղաղության ու կայունության:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն