Գլխավոր » WestArmenia, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն, Քաղաքականություն

«19 տարիների ամենախոշոր նվաճումը արցախյան պատերազմում տարած հաղթանակն է»

Սեպտեմբեր 21, 2010թ. 14:30

Manasyan«Հայաստանի Հանրապետության անկախության 19 տարիների  ամենախոշոր նվաճումը արցախյան պատերազմում տարած հաղթանակն է։ Ոչ մի քաղաքական ուժ չպետք է այս հաղթանակն իրեն վերագրի, որովհետեւ Արցախն ազատագրվել է մեր տղաների արյան գնով, Արցախն ազատագրել է ժողովուրդը»,- այսօր ասել է «Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» ՀԿ ղեկավար Ալեքսանդր Մանասյանը:

Նկատելով, թե  19-ամյա անկախությունը մանուկ է՝ բարուրի մեջ, Մանասյանն ընդգծել է, որ անկախության սերունդը գնալով ավելի ու ավելի է գիտակցում հաղթանակի նշանակությունը.«Կամաց-կամաց սովորում եւ արժեւորում եռագույնը, ինչպես նաեւ պետական մյուս ատրիբուտները»։

. «Մեզ համար ժամանակը թանկ է, մենք դանդաղելու իրավունք չունենք, ինչպես դանդաղել ենք այս 19 տարիներին։ Այն, ինչ այլ պետությունները հասցնում են 19 տարում, մենք պետք է հասցնենք ութ տարում»,-ասել է Ալեքսանդր Մանասանը,

Նկատի ունենալով երկրում առկա սոցիալ-տնտեսական, ինչպես նաեւ քաղաքական դժվար կացությունը. «Մեր ապիկարության պատճառով է, որ գյուղատնտեսությունում խրոնիկական ծանր ճգնաժամի մեջ է։ Խայտառակ վիճակում է նաեւ կրթության ոլորտն իր 12-ամյա հայեցակարգով։ Իր տեղում չէ նաեւ եկեղեցին, ոգեղենի պակաս կա»,- նշեց Ալեքսանդր Մանասյանը։


Դիտել WestArmenia, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն